«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60405332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2005 թ.
ք. Երևան N 70-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը, 18-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը, 19-րդ հոդվածի առաջին մասի «ը» կետը և 28-րդ հոդվածի երրորդ մասը` որոշում է.
1. Հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» թիվ 84-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել N 1, N 2, N 3 և (կամ) N 4 ձևերով (այսուհետ` Ձևեր, կցվում են) սահմանված տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ: Տնտեսվարող սուբյեկտներին Ձևերը տրամադրվում (ուղարկվում) են Հանձնաժողովի կողմից` տվյալ կիսամյակին հաջորդող 15-օրյա ժամկետում: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ձևերը լրացվում են ըստ ամիսների, կիսամյակի կտրվածքով` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ և Հանձնաժողով ներկայացվում համապատասխանաբար մինչև օգոստոսի 15-ը և փետրվարի 15-ը:»:
2. Կարգի հավելված 1.2-ի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահ Ա. Շահնազարյան
Ձև N 1
Տ ե ղ ե կ ա ն ք
Տնտեսվարող սուբյեկտի կողմից 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում իրացված ապրանքի ծավալների վերաբերյալ
Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը _________________
Մեծածախ սպառողների քանակը (կցել ցանկը) _____________
Ապրանքի անվանումը ՀՎՀՀ կոդը ________
Հեռախոսը _______
Ըստ
ամիս-
ների Իրացման ծավալը Արտահանման ծավալը
Բնեղեն
(չափի միավոր) Արժեքային
(հազար դրամ) Բնեղեն
(չափի միավոր) Արժեքային
(հազար դրամ)
1 2 3 4 5
1
2
3
4
5
6
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար` ____________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Կ.Տ.
Ձև N 2
Տ ե ղ ե կ ա ն ք
Իրացված (ձեռքբերված*) մեկ միավոր ապրանքի ծախքերի կառուցվածքը (լրիվ ինքնարժեքը) եվ գինը (20__ թվականի _ կիսամյակի ընթացքում)
դրամ
Ըստ ամիս-
ների Իրացված (ձեռքբերված) ապրանքի լրիվ ինքնարժեքը, ընդամենը այդ թվում` 1 միավոր ապրանքի իրացման (ձեռքբերման) գինը**
նյութական ծախսեր աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր այլ ծախսեր
1 2 3 4 5 6
1
2
3
4
5
6
այն դեպքում, եթե տնտեսվարող սուբյեկտը համարվել է գերիշխող դիրք ունեցող որպես
* գնորդ
** գնի ցանկացած փոփոխության դեպքում տալ հիմնավորում
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար` ____________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Կ.Տ.
Ձև N 3
Տ ե ղ ե կ ա ն ք
Տնտեսվարող սուբյեկտի կողմից 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ
Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը _________________ ՀՎՀՀ կոդը ________
Հեռախոսը _______
Ըստ ամիս-
ների Ծառայության տեսակը Իրացված ծավալը
բնեղեն
արտահայտությամբ
(չափի միավոր) արժեքային
արտահայտությամբ
(հազար դրամ)
1 2 3 4
1
2
3
4
5
6
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար` ____________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Կ.Տ.
Ձև N 4
Տ ե ղ ե կ ա ն ք
1 միավոր իրացված (ձեռքբերված) ծառայության ծախքերի (լրիվ ինքնարժեքի) կառուցվածքը եվ սակագինը 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում
դրամ
Ըստ ամիս-
ների Իրացված (ձեռքբերված) ծառայության
լրիվ ինքնարժեքը, ընդամենը այդ թվում` Ծառայության սակագինը*
նյութական ծախսեր աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր այլ ծախսեր
1 2 3 4 5 6
1
2
3
4
5
6
* սակագնի ցանկացած փոփոխության դեպքում տալ հիմնավորում
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար` ____________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Կ.Տ.