Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 3-րդ և 5-րդ մասերի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.
2) 4-րդ մասը «արձանագրություն» բառից հետո լրացնել «և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում վարույթն իրականացնող մարմին» բառերով.
3) 12-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերով: