ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 479-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՍՈԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Քրոսրոադս» հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության (ՍՈԱՐ) – Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (603 տեղ, 9,570 կգ ընդհանուր քաշով, 3,680 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու զոհված զինծառայողների ընտանիքներին բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության (ՍՈԱՐ) – Հայաստան» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
29.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 479-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Նկարագրությունը Քանակը Միավորը Միավորի գինը
(ԱՄՆ դոլար) Ընդամենը
(ԱՄՆ դոլար)
01 Երեխաների զարգացման համար նախատեսված պարագաներ 81 տուփ 1,481 120,0
02 Ուսապարկ դպրոցական 28 հատ 5,178 145,0
03 Հեծանիվ 5 հատ 6,4 32,0
04 Տղամարդու և տղաների հագուստ չօգտագործված 23 տուփ 7,0 161,0
05 Նորածին երեխաների հագուստ չօգտագործված 15 տուփ 7,0 105,0
06 Կանանց և աղջիկների հագուստ չօգտագործված 116 տուփ 7,0 812,0
07 Համակարգիչներ և համակարգչի պարագաներ 28 հատ 12,0 336,0
08 Մեծահասակների տակդիր 21 տուփ 2,095 44,0
09 Կենցաղային էլեկտրական իրեր 8 հատ 9,25 74,0
10 Կոշիկ նոր 23 տուփ 8,956 206,0
11 Կահույք ուսումնական 88 հատ 3,465 305,0
12 Հիվանդանոցային մահճակալ և պարագաներ 10 հատ 15,0 150,0
13 Խոհանոցային պարագաներ 22 հատ 4,090 90,0
14 Ներքնակներ մահճակալի համար 24 հատ 7,0 168,0
15 Միկրոալիքային վառարան 4 հատ 12,0 48,0
16 Բուժքույրական պարագաներ 12 տուփ 4,0 48,0
17 Տաքացուցիչներ 18 հատ 6,277 113,0
18 Սառնարան 9 հատ 11,555 104,0
19 Գրենական պիտույքներ 17 տուփ 4,588 78,0
20 Հեռուստացույց 2 հատ 60,0 120,0
21 Դասագրքեր և ուսումնական նյութեր 31 տուփ 6,0 186,0
22 Լվացքի մեքենա 6 հատ 20,66 124,0
23 Սայլակ հիվանդների համար 12 հատ 9,25 111,0
Ընդամենը 3,680
Ներառյալ փոխադրման ծախսերը
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
29.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ