Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-08-ից մինչև 2017-06-01։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 19 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 116. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2017-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 116. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները

1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նախորդ հինգ տարիների ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին կրելուց հետո:

2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշումը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման հարցը քննարկում է հավանություն չստանալու որոշումը կայացվելուց մեկուկես տարի անց:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց երեք տարի անց։

(116-րդ հոդվածը խմբ. 13.06.06 ՀՕ-66-Ն)

(116-րդ հոդվածը 01.03.17 ՀՕ-63-Ն օրենքի 3-րդ հոդվածի խմբագրմամբ ուժի մեջ կմտնի 01.06.2017 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։