Հոդված 121. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը և կենցաղը կարգավորելու հարցերում
Հոդված 121. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը և կենցաղը կարգավորելու հարցերում
1. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների ու մարմինների հետ: Ազատմանը նախապատրաստվելու նպատակով դատապարտյալի հետ վաղօրոք անցկացվում է համապատասխան աշխատանք։
2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի` տեղական ինքնակառավարման և զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակարանի առկայության մասին։
3. Կենսաթոշակային տարիքի հասած կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, իր խնդրանքով և պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացմամբ, սոցիալական ապահովության մարմիններն ուղարկում են հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հիմնարկներ (ծերանոցներ)։
(121-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-229-Ն)