Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-05-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 15 · ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

Հոդված 77. Դատապարտյալի` սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը

գործել է մինչև 2019-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 77. Դատապարտյալի` սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը

1. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն:

2. Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որոնք արգելված է վաճառել դատապարտյալին, սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։

(77-րդ հոդվածը փոփ. 03.06.19 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։