ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 6 · ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 31. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված դատապարտյալի պարտականությունները
Հոդված 31. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված դատապարտյալի պարտականությունները
Դատապարտյալը պարտավոր է՝
1) կատարել դատավճռի պահանջները.
2) կատարել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողների օրինական պահանջները, ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապված են պատիժը կրելու հետ.
3) հնգօրյա ժամկետում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը տեղեկացնել աշխատանքի, այն փոխելու կամ աշխատանքից ազատվելու մասին:
(31-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)