Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-07-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2006-07-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Տուգանքի կատարումը

գործել է մինչև 2006-07-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. Տուգանքի կատարումը

1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

2. (մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)

3. Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին կամ հիմնարկ:

4. Դատապարտյալի կողմից դատավճռով որպես տուգանք նշանակված գումարն անհապաղ և ամբողջությամբ չվճարելու դեպքում տուգանքը կատարվում է հարկադիր կարգով:

5. Պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պատժի կատարումը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որն անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ դա կատարելու անհնարինության մասին:

(24-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, 01.06.06 ՀՕ-120-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։