Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-27-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 6 · ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:

(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։