ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 16 · ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 89. Դատապարտյալի կրթությունը
Հոդված 89. Դատապարտյալի կրթությունը
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Դատապարտյալի կրթությունը կազմակերպվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով:
2. Ուսանող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։