Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-23-ից մինչև 2018-08-04։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 11. Դատապարտյալի իրավական վիճակը

գործել է մինչև 2018-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 11. Դատապարտյալի իրավական վիճակը

1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։

2. Պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

3. Դատապարտյալը քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ազատվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

4. Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։ Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։

5. Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։