Հոդված 114. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները
Հոդված 114. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը բավարարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված պահանջներին:
(պարբերությունը հանվել է 01.03.17 ՀՕ-63-Ն)
2. Պատիժը կատարող հիմնարկի կողմից որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:
Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115.1-րդ հոդվածին համապատասխան:
3. (մասն ուժը կորցրել է 23.05.18 ՀՕ-333-Ն)
(114-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 13.06.06 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 13.11.07 ՀՕ-268-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-63-Ն, փոփ. 23.05.18 ՀՕ-333-Ն)