Հոդված 115.1. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը
Հոդված 115.1. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը
1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր միջնորդագիր է ներկայացնում դատարան` կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում նաև դատապարտյալի անձնական գործը:
3. Դատարանի կողմից միջնորդությունը մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել դատարան՝ մերժման որոշումը կայացվելուց հետո ոչ շուտ, քան վեց ամիս անց:
4. Կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չկատարելը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(115.1-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-268-Ն)