Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-29-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 12 · ԿԱԼԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 56. Կալանքը կրելու կարգը և պայմանները

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 56. Կալանքը կրելու կարգը և պայմանները

1. Դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:

2. Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության և սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերի: Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:

3. Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:

4. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:

5. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն:

(56-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-15-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։