Հոդված 95. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
Հոդված 95. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
1. Պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով:
1.1. Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
(95-րդ հոդվածը լրաց. 03.06.19 ՀՕ-52-Ն)