Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-29-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 17 · ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 98. Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 98. Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները

1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։

2. Որպես տույժ` պատժախուց տեղափոխված դատապարտյալն իրավունք ունի՝

1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշվից ամսական ծախսելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով գումար.

2) օգտվելու մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից։

3. Պատժախցում պահվող դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։

4. Պատժախցում պահվող դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո:

5. Պատժախցում պահվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա:

(98-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն)

( 98-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում է դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչվել է Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ:

ՍԴՈ-1442 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին և Կառավարությանը այդ դրույթները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։