Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ և 7-րդ կետերի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտացման» բառերը փոխարինել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման» բառերով.

2) 10-րդ կետը «դրա ընդունման ընթացակարգը» բառերից հետո լրացնել «, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռք բերվող գույքի ցանկը» բառերով.

3) 16-րդ կետը «ռեգիստր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման և շահագործման կարգը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

«16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման և (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) կնքում է համագործակցության պայմանագրեր կազմակերպությունների (ներառյալ` միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական ծառայության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։