Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 6-րդ կետը «կենտրոններում,» բառից հետո լրացնել «համայնքային փոքր տներում,» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:».
3) 6-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի «18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.
4) 8-րդ մասի 5-րդ կետի «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով.
5) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:».
6) 12-րդ մասի «և պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը» բառերով: