Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2022 թվականի N 967-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N 3 չափաքանակի`

ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.

« 13.1. Բերետ` բրդյա 1 հատ 2 տարի 12

»,

բ. 14-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,

դ. 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,

ե. 28-րդ կետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով,

զ. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-31-րդ կետեր.

« 29. Մահակի պատյան 1 հատ 5 տարի 12

30. Արցունքաբեր գազի պատյան 1 հատ 5 տարի 12

31. Ձեռնաշղթայի պատյան 1 հատ 5 տարի 12

».

2) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 1-ին կետը «ամենօրյա» բառից հետո լրացնել «, շտաբային և դաշտային» բառերով.

3) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետի`

ա. 12-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ ենթակետը.

4) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 8-րդ կետի`

ա. 9-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,

բ. 17-րդ ենթակետում «1 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,

գ. 20-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով,

դ. 20-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-23-րդ ենթակետեր.

«21) մահակի պատյան 1 հատ 5 տարի.

22) արցունքաբեր գազի պատյան 1 հատ 5 տարի.

23) ձեռնաշղթայի պատյան 1 հատ 5 տարի:».

5) ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 10-րդ կետը.

6) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12. Բրդյա բերետը, ինչպես նաև մահակի, արցունքաբեր գազի և ձեռնաշղթայի պատյանները հատկացվում են պահակային ծառայություն իրականացնող զինծառայողներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։