ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 440-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Շարժում» ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ, 4,600 կգ ընդհանուր քաշով, 10,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 600 եվրո փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և Արցախի Հանրապետությունում բնակվող կարիքավոր ընտանիքներին բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 485-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
Երևան
24.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 440-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (եվրո) Ընդհանուր արժեքը (եվրո)
1 Վերարկու տղամարդու հատ 330 2.21 731
2 Վերնազգեստ կանացի հատ 1,061 0.75 805
3 Բլուզ կանացի հատ 416 0.61 254
4 Ծածկոց հատ 22 7.63 168
5 Ծածկոց 180x220 հատ 569 1.01 575
6 Տաբատ տղամարդու հատ 254 1.11 283
7 Վերնազգեստ մանկական հատ 978 0.28 276
8 Ներքնազգեստ կանացի հատ 218 0.76 166
9 Տաբատ մանկական հատ 177 0.98 174
10 Տաբատ կանացի հատ 271 1.09 297
11 Ներքնազգեստ
տղամարդու հատ 50 1.90 95
12 Վերնազգեստ տղամարդու հատ 475 1.08 517
13 Վերմակ մանկական հատ 27 1.55 42
14 Բլուզ տղամարդու հատ 266 1.09 291
15 Վերարկու կանացի հատ 13 4.07 53
16 Աքսեսուարներ
/պարագաներ/ հատ 346 0.28 97
17 Քնապարկ հատ 97 5.81 564
18 Կոշիկ զույգ 101 6.0 606
19 Մանկական խնամքի
պարագա հատ 10 2.10 21
20 Մանկական պիժամա հատ 142 0.92 131
21 Դիմակ հատ 2,930 0.01 30
22 Անվասայլակ հատ 3 61.0 183
23 Հագուստ տղայի հատ 109 1.08 118
24 Հագուստ մանկական հատ 996 0.36 360
25 Հագուստ կանացի հատ 425 1.45 615
26 Հագուստ տղամարդու հատ 108 3.50 378
27 Հագուստ հատ 233 1.13 264
28 Կծիկ թելի հատ 57 0.26 15
29 Գլխարկ հատ 364 0.31 114
30 Աթոռ մանկական հատ 1 10.0 10
31 Զամբյուղ մանկական հատ 4 4.50 18
32 Հենակ հատ 8 3.37 27
33 Ձեռնափայտ հատ 17 1.11 19
34 Պիջակ կանացի հատ 190 2.30 443
35 Գլխաշոր հատ 66 0.35 23
36 Թաթման զինվորական զույգ 164 0.46 75
37 Ուսապարկ հատ 23 4.65 107
38 Տակաշոր մանկական հատ 95 0.48 46
39 Սպիտակեղեն հատ 17 2.0 34
40 Պայուսակ հատ 129 1.80 233
41 Տոպրակ/պարկ/պլաստիկ հատ 50 0.34 17
42 Ժիլետ հատ 75 1.60 120
Ընդամենը 9,400 եվրո
Փոխադրման ծախսեր 600 եվրո
Ընդհանուր 10,000 եվրո
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
24.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ