Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հունիսի 2022 թ.

ք. Երևան N 44-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 11-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» N 96-Ն որոշման

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և հավելվածում «տարածքային» և «Տարածքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային» և «Ընտրատարածքային» բառերով,

2) հավելվածի 12-րդ կետում «հանրաքվեի տեղական հանրաքվեի» բառերը փոխարինել «հանրաքվեի և տեղական հանրաքվեի» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։