Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

3 սեպտեմբերի 2002 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02152

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան N 32-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 5-8-րդ կետերի «ե» ենթակետերի վերջին պարբերությունների «տիրապետում է» բառերից հետո լրացնել «(ազատ, կարդում և կարող է բացատրվել)» բառերը.

2) հավելվածի 6-րդ կետի «ե» ենթակետի երկրորդ պարբերության «բարձրագույն» բառից հետո լրացնել «, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական» բառերը.

3) հավելվածի 7-րդ կետի «ե» ենթակետի երկրորդ պարբերության «բարձրագույն» բառից հետո լրացնել «, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն» բառերը:

ՀՀ քաղաքացիական ծառայության

խորհրդի նախագահ Մ. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։