Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հունիսի 2022 թ.

ք. Երևան N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին» N 6-Ն որոշման

1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 73-րդ հոդվածի 3.1-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 73-րդ հոդվածի 3.1-րդ մասով» բառերով,

2) հավելվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։