Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ՔԾԽՈ-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

3 սեպտեմբերի 2002 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02151

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան N 34-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ՔԾԽՈ-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 22-րդ հոդվածի «ե» կետի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՔԾԽՈ-3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 8-րդ կետի`

ա) «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

բ) «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) սահմանում է ծառայողական քննություն անցկացնելու կարգը.».

2) կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետի և 10-րդ կետի «իբ» ենթակետի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

3) կանոնադրության 10-րդ կետի`

ա) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.».

բ) «ժդ»-«ժզ» և «ժը»-«իբ» ենթակետերի «բարձրագույն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի» բառերը.

գ) «ժէ» ենթակետի «Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող» բառերը հանել:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։