«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60503001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան N 144-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված):
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ
Մ. Բադալյան
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ` բարձրագույն պաշտոնների քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-
մենը Այդ թվում
դասախո-
սություն գործ-
նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 12 12
1.1 Պետական կառավարման մարմինների կառուցվածքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը և փոխհարաբերությունները
● ՀՀ պետական իշխանության համակարգի հասկացությունը և կառուցվածքը
● Իշխանությունների տարանջատումը` որպես պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունք
● Պետական իշխանության մարմինների փոխհարաբերությունների սահմանադրական հիմունքները 6 6
1.2 ՀՀ պետական կառավարման բարեփոխումների ընթացքը և ռազմավարությունը
● պետական կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ-ում
● Բարեփոխումների իրականացման փուլերը
● Բարեփոխումների ռազմավարական նպատակները 2 2
1.3 ՀՀ պետական կառավարման ապակենտրոնացման հիմնախնդիրները
● Պետական կառավարման ապակենտրոնացման անհրաժեշտությունը ՀՀ-ում
● ՀՀ Պետական կառավարման ապակենտրոնացման հիմնական միջոցները
● ՀՀ Պետական կառավարման ապակենտրոնացման իրավական ապահովումը 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 20 8
2.1 Քաղաքացիական ծառայության տեղն ու դերը հանրային և պետական ծառայությունների համակարգում
● Քաղաքացիական ծառայության հասկացությունը և խնդիրները
● Քաղաքացիական ծառայությունը պետական ծառայության համակարգում 6 4 2
2.2 Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
● Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի ընդհանուր նկարագիրը
● Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնը` քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում 6 4 2
2.3 ՀՀ քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական հիմքերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
● ՀՀ քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը
● Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական ծառայության համակարգում 10 6 4
2.4 Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները, գործառնություններն ու իրականացման մեխանիզմները
● Քաղաքացիական ծառայության համակարգի ղեկավարումն ու կազմակերպումն ապահովող մարմինները
● Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների հիմնական խնդիրները և գործառույթները, դրանց իրականացման մեխանիզմները 6 6
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 32 18 14
3.1 Ղեկավարի դերը անձնակազմի կառավարման գործում 6 4 2
3.2 Ռազմավարական պլանավորում 6 4 2
3.3 Հիմնախնդրի լուծում, որոշման մշակում և ընդունում 6 4 2
3.4 Լիազորությունների պատվիրակում 6 4 2
3.5 Հանդիպումների և ժողովների վարում 4 2 2
3.6 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.7 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 50 22
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ` գլխավոր պաշտոնների քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-
մենը Այդ թվում
դասախո-
սություն գործ-
նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 16 16
1.1 ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգը
● ՀՀ Օրենսդիր իշխանության էությունը
● ՀՀ գործադիր իշխանության համակարգը
● ՀՀ դատական իշխանության համակարգը
● Պետական իշխանության մարմինների փոխհարաբերությունների սահմանադրական հիմքերը 6 6
1.2 Ժողովրդավարության ձևերը, ինստիտուտները և դրանց զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում
● Ժողովրդավարության հասկացությունը և ձևերը
● Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում 6 6
1.3 ՀՀ պետական կառավարման բարեփոխումները
● Պետական կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ-ում
● Պետական կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները ՀՀ-ում
● Պետական կառավարման ապակենտրոնացման հիմնական միջոցները 2 2
1.4 Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործունեության մեխանիզմները և հիմնահարցերը
● Տեղական ինքնակառավարումը` որպես հանրային իշխանության ինքնուրույն ճյուղ
● Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները
● Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործունեության հիմնահարցերը 2 2
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 24 4
2.1 Քաղաքացիական ծառայությունը պետական կառավարման համակարգում
● Քաղաքացիական ծառայության հասկացությունը և խնդիրները
● Քաղաքացիական ծառայության տեղն ու դերը ՀՀ պետական կառավարման համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական ծառայության գործառույթներն ու սկզբունքները
● Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները ՀՀ-ում
● Քաղաքացիական ծառայության գործառույթները և դրանց իրականացման մեխանիզմները 6 6
2.3 Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնի ընդհանուր նկարագիրը
● Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնը` քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները 4 4
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական հիմքերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
● Քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը ՀՀ-ում
● Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական ծառայության համակարգում 10 6 4
2.5 Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման համակարգը
● Քաղաքացիական ծառայության ղեկավարման ու կազմակերպման համակարգի հասկացությունը և կառուցվածքը
● Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների հիմնական խնդիրներն ու գործառույթները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 28 16 12
3.1 Որոշման նախապատրաստում և իրականացման կազմակերպում 6 4 2
3.2 Ժամանակի կառավարում և խնդիրների առաջնահերթության որոշում 6 4 2
3.3 Փոփոխությունների կառավարում 6 4 2
3.4 Բանակցությունների վարում 6 4 2
3.5 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.6 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 56 16
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ` առաջատար պաշտոնների քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-
մենը Այդ թվում
դասախո-
սություն գործ-
նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 16 16
1.1 ՀՀ պետական կառավարման մարմինների կառուցվածքը
● ՀՀ պետական կառավարման մարմինների հասկացությունը և կառուցվածքը
● ՀՀ պետական կառավարման մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունքները 4 4
1.2 Քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում
● Քաղաքացիական հասարակության հասկացությունը և հատկանիշները
● Քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում 4 4
1.3 Կառավարման բարեփոխումները ՀՀ գործադիր իշխանության մարմիններում
● Կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ գործադիր իշխանության մարմիններում
● Կառավարման բարեփոխումների գործընթացը ՀՀ գործադիր իշխանության մարմիններում 4 4
1.4 ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը
● ՀՀ տարածքային կառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
● Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
● Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 22 6
2.1 ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը
● ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի հասկացությունը և նպատակները
● Քաղաքացիական ծառայության տեղն ու դերը պետական ծառայության համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական ծառայության գործառույթները, խնդիրները և սկզբունքները
● Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները
● Քաղաքացիական ծառայության խնդիրներն ու գործառույթները 6 6
2.3 Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
● Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնի ընդհանուր նկարագիրը
● Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնը` քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայողների իրավական վիճակը 4 2 2
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական ակտերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
● Քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը
● Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական ծառայության համակարգում 10 6 4
2.5 Հաշվառման, հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման խնդիրները քաղաքացիական ծառայության մարմիններում
● Հաշվառման կազմակերպումը քաղաքացիական ծառայության մարմիններում
● Քաղաքացիական ծառայության համակարգում հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 28 12 16
3.1 Հիմնախնդրի լուծումը 6 3 3
3.2 Բախումների կառավարումը 6 3 3
3.3 Միջանձնային հարաբերություններ 6 4 2
3.4 Աշխատանքի մոտիվացիայի ձևերի կիրառում 4 2 2
3.5 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.6 Թեսթավորում (ուսուցում) 4 4
Ընդամենը 72 50 22
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ` կրտսեր պաշտոնների քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-
մենը Այդ թվում
դասախո-
սություն գործ-
նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 20 20
1.1 ՀՀ պետական կառավարման համակարգի ձևավորման նախադրյալները, առանձնահատկություններն ու բնորոշ գծերը
● Պետական կառավարման համակարգի ձևավորման սկզբունքները ՀՀ-ում
● ՀՀ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները 6 6
1.2 ՀՀ պետական իշխանության մարմինները և դրանց սահմանադրական լիազորությունները
● ՀՀ պետական իշխանության կառուցվածքը
● ՀՀ պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սահմանադրական հիմքերը
● ՀՀ պետական իշխանության մարմինների հիմնական լիազորությունները 6 6
1.3 Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակության կայացման հիմնահարցերը ՀՀ-ում
● Ժողովրդավարության հասկացությունը և ձևերը
● ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները 4 4
1.4 ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը
● ՀՀ տարածքային կառավարման մարմինների խնդիրներն ու գործառույթները
● Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
● ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 20 8
2.1 Քաղաքացիական, պետական և հանրային ծառայությունների համակարգը
● Հանրային և պետական ծառայությունների հասկացությունը
● Քաղաքացիական ծառայության տեղն ու դերը պետական ծառայության համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական ծառայության խնդիրներն ու սկզբունքները, քաղաքացիական ծառայողների իրավունքները և պարտականությունները
● Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները
● Քաղաքացիական ծառայության խնդիրներն ու գործառույթները
● Քաղաքացիական ծառայողների իրավական վիճակը 6 4 2
2.3 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
● Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
● Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնի ընդհանուր նկարագիրը
● Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնը` քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում 4 2 2
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական ակտերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
● Քաղաքացիական ծառայության նորմատիվ իրավական հիմքերը
● Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական ծառայության համակարգում 10 6 4
2.5 Հաշվառման, հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման խնդիրները քաղաքացիական ծառայության մարմիններում
● Հաշվառման կազմակերպման առանձնահատկությունները քաղաքացիական ծառայության մարմիններում
● Քաղաքացիական ծառայության համակարգում հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 24 14 10
3.1 Ժամանակի կառավարում 6 4 2
3.2 Խնդրի լուծում 6 4 2
3.3 Միջանձնային հարաբերություններ 6 4 2
3.4 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 4 2 2
3.5 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 54 18