Հոդված 273. Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը
Հոդված 273. Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
1. Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից,
2.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(273-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
(273-րդ հոդվածը 06.12.17 ՀՕ-241-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 27.06.2018 թվականին:)