Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը
Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված և պատճառված վնասը հարթելու հանգամանքները: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:
2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:
3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:
(77-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-62-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-49-Ն)