Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2019-11-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-11-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 26 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը

գործել է մինչև 2019-11-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը

(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)

1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) կազմակերպված խմբի կողմից,

1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

(274-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։