Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-02-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՏԻԺԳլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 55. Գույքի բռնագրավումը

գործել է մինչև 2020-02-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 55. Գույքի բռնագրավումը

1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:

3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

4. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

5.1. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով:

7. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)

(55-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։