Հոդված 395. Վարձկանությունը
Հոդված 395. Վարձկանությունը
1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
3. Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
4. Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար: