Գլուխ 14 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 89. Ազատազրկումը
Հոդված 89. Ազատազրկումը
1. Անչափահասի նկատմամբ ազատազրկում կարող է նշանակվել միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
2. Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝
1) միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով: