Հոդված 56. Ուղղիչ աշխատանքները
Հոդված 56. Ուղղիչ աշխատանքները
1. Ուղղիչ աշխատանքները նշանակվում են երկու ամսից երկու տարի ժամկետով, և դատապարտյալը, դատարանի դատավճռում տրված ցուցումի համաձայն, դրանք կրում է կամ իր աշխատանքի վայրում, կամ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ` դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում:
2. Ուղղիչ աշխատանքների դատապարտվածի վաստակից պետության օգտին պահում է կատարվում դատարանի դատավճռով սահմանված չափով` այդ վաստակի հինգից քսան տոկոսը:
3. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձի կողմից պատիժը կրելուց չարամտորեն խուսափելու դեպքում դատարանն ուղղիչ աշխատանքների չկրած մասը կարող է փոխարինել կալանքով կամ ազատազրկմամբ` կալանքի մեկ օրը հաշվարկելով ուղղիչ աշխատանքների երկու օրվա դիմաց կամ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով ուղղիչ աշխատանքների երեք օրվա դիմաց: