Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-19-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 132. Մարդկանց առևտուրը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 132. Մարդկանց առևտուրը

1. Մարդկանց առևտուրը, այսինքն` մարդուն գնելը կամ վաճառելը, հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է նրան պոռնկության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելու կամ կախյալ վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելու նպատակով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) անչափահասի նկատմամբ,

4) երկու կամ ավելի անձանց կամ հաշմանդամի նկատմամբ,

5) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 6) տուժողի` պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,

7) տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:(132-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։