Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-21-ից մինչև 2006-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 286. Անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը

գործել է մինչև 2006-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 286. Անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը

1. Անասնաբուժական կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար սահմանված կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հետևանքները՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։