Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2006-06-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 237. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը

գործել է մինչև 2006-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 237. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը

1. Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելն այն անձի կողմից, ում հանձնարարված է եղել հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի պահպանությունը, եթե առաջացել են դրանց հափշտակում կամ ոչնչացում, կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող կամ դրանց օժանդակ նյութերի կամ սարքավորումների պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։