Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-08-10-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 366. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 366. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ կարող էր վնաս պատճառել պետության անվտանգության շահերին՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է սահմանապահ ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։