Հոդված 21. Հանցագործությունների կրկնակիությունը
Հոդված 21. Հանցագործությունների կրկնակիությունը
1. Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կրկնակիությունը բացակայում է շարունակվող հանցագործության դեպքում, որը բաղկացած է միասնական հանցավոր մտադրությամբ միավորված երկու կամ ավելի արարքից:
3. Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
4. Կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այդ հանցանքի համար դատվածությունը մարվել է կամ հանվել: