ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 28 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 300. Պետական իշխանությունը յուրացնելը
Հոդված 300. Պետական իշխանությունը յուրացնելը
1. Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում նշված գործողությունների մասին իշխանության մարմիններին կամովին հայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հայտնելու արդյունքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանց իրականացումը կանխվել է: