Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը
Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը
1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ դրանք կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի իմաստով ահաբեկչության ֆինանսավորման առարկա է հանդիսանում ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ թվում` սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքը, ինչպես նաև ահաբեկչության կատարման համար նախատեսված և դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը:
(217..1 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 26.05.08 ՀՕ-81-Ն)