Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-18-ից մինչև 2009-05-26։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 209. Ակցիզային դրոշմանիշներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը

գործել է մինչև 2009-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 209. Ակցիզային դրոշմանիշներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը

1. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը հինգ հարյուրից մինչև հազար հատ է`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշների քանակը հազար հատից ավելի է`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից հինգ հարյուր հազար դրամ`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

4. Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։