Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման կանոնները խախտելը
Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման կանոնները խախտելը
1. Ակցիզային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված դրոշմանիշներով` օրենսդրությամբ չնախատեսված այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
(211-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)