Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-04-17-ից մինչև 2010-05-15։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

գործել է մինչև 2010-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով և վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

(343-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-33-Ն)

(343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաև դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 14.01.2010 ՍԴՈ-851 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։