Հոդված 327.3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը
Հոդված 327.3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իրեն որևէ վնաuվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության uիմուլյացիայի, կեղծ փաuտաթղթեր oգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապoրինի այլ եղանակով ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապեu խուuափելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապեu ազատվելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տաuը տարի ժամկետով:
(327.3 հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)