Հոդված 126. Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը
Հոդված 126. Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը
1. Փոխպատվաստման կամ գիտափորձերի նպատակով անձին մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: