ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 158. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը
Հոդված 158. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը
1. Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր չափի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
(158-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 15.06.06 ՀՕ-144-Ն)