Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-04-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-04-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 17 · ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 132. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը

գործել է մինչև 2011-04-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 132. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը

1. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ`

3) տուժողի` սահմանված կարգի խախտմամբ` պետական սահմանը հատելը կազմակերպելով,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

7) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 18.11.09 ՀՕ-220-Ն)

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Սույն հոդվածում մարդու շահագործում են համարվում այլ անձի պոռնկության ներգրավելը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող վիճակը, մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը:

6. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնք նա հարկադրված է եղել կատարելու` ելնելով իր կարգավիճակի հետևանքով ստեղծված իրավիճակից, եթե նա աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:

(132-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-103-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 18.11.09 ՀՕ-220-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։