ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 168. Երեխայի առք ու վաճառքը
Հոդված 168. Երեխայի առք ու վաճառքը
1. Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կեղծ որդեգրում կատարելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
(168-րդ հոդվածը խմբ. 05.12.06 ՀՕ-256-Ն)