ՊԱՏԻԺԳլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 59. Ազատազրկումը որոշակի ժամկետով
Հոդված 59. Ազատազրկումը որոշակի ժամկետով
1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է:
2. Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից տասնհինգ տարի ժամկետով:
3. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին:
4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել տասնհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ քսան տարին: