Հոդված 208. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը
Հոդված 208. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը
(Վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն)
1. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) իրացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հինգ հարյուր հատից ավելի ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը:
4. Սույն օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ և 211-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:
(208-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, 22.12.10 ՀՕ-11-Ն)