Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-09-ից մինչև 2018-06-23։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 154.8. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը

գործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 154.8. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը

Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով:

(154.8-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։